Հոկտեմբերի 5-ի երեկոյան Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 28 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում BMW մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրական սյանը, որի հետեւանքով վարորդ` Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 17 տան բնակիչ, 25-ամյա Դավիթ Եղոյանը  ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Կյուլպենկյանի անվան հիվանդանոց:

Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության: