Ինչպիսին մեր ունեցած ավտորիտար իշխանությունն է, այնպիսին էլ հայկական բանակն է, հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով վերջերս բանակում կատարված ողբերգական միջադեպերին։

Նրա խոսքով, ինքը եղել է Արցախի դիրքերում, որտեղ իրեն դուր է եկել ամեն բան, բացի նրանից, որ բոլոր սպաները ղարաբաղցիներ են։

«Պետք է լինի միջին օղակ, ոչ թե ղեկավար օղակն անմիջապես ճնշի ծառայող երեխաներին։ Այնինչ մեր բանակում հրահանգներ են տալիս եւ դրանք բարոյական լինեն, թե` ոչ, անպայման պետք է կատարվեն։ Մեր բանակն ուժային մեթոդներով է հասնում հաջողության։ Ես դրան դեմ եմ։ Բացի այդ, սպաներին լավ աշխատավարձ պետք է վճարեն, որ նրանք երեխաներին չասեն՝ տանից սա բերեք, նա բերեք»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ բանակին պետք է ավելի մեծ եւ խորը ուշադրություն դարձնել։