Քալիֆորնիայի բնակչուհին ոչ սթափ վիճակում մեքենայով վրաերթի է ենթարկել անտուն տղամարդու: Մարմինը մնացել է մեքենայի դիմապակու վրա, սակայն երիտասարդ կինը շարունակել է ճանապարհը:

Ըստ Daily Mail-ի, կասկածյալին՝ 29-ամյա Սթեյսի Սանչեսին, ձերբակելել են Օուշենսայդի իր տանը:

Ոստիկանները պնդում են, որ հարվածի ուժն այնքան մեծ է եղել, որ տուժածի գլուխը հայտնվել է ուղեւորի առջեւի նստատեղին, իսկ ոտքը պոկվել եւ թռել է բեռնախցիկի վրա:

Սանչեսի հարեւանների խոսքով, տուն վերադառնալուց հետո աղջիկը ճիչերով դուրս է վազել մեքենայից, որի վրա դիակ է եղել, եւ տուն գնացել:

Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը: