Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ՖԻԴԵ-ի վերընտրված նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ պատրաստվում է հետագայում եւս համագործակցել իր նախկին հակառակորդներ Կարպովի եւ Կասպարովի հետ:

«Ես երբեք կոնֆլիկտի մեջ չեմ մտել մեծագույն չեմպիոնների հետ: Ավելին` 1993-ից մասնակիորեն հովանավորել եմ նրանց գործունեությունը: 1995-ին, երբ Կարպովը չէր կարողանում կազմակերպել Գատա Կամսկու հետ մրցախաղը հենց ես եմ գտել մրցանակային հիմնադրամի երկու միլիոն դոլարը: Ես այժմ էլ պատրաստ եմ ֆինանսավորել միաժամանակյա խաղի սեանսները, որոնք Կարպովն ու Կասպարովն անցկացրին այս ամառ Կուբայում: Հենց այդ պատճառով ընտրվելուց անմիջապես հետո, ես Կարպովին առաջարկեցի դառնալ ՖԻԴԵ-ի փոխնախագահ: Նա համաձայնեց դառնալ ՖԻԴԵ-ի ցմահ դեսպան: Ոչ մի բացասական հույզեր չունեմ նաեւ Կասպարովի հանդեպ: Նա հանճարեղ գրոսմայստեր է եւ խարիզմատիկ անձնավորություն: Եթե ամեն ինչ ճիշտ հունով ուղղորդվի, նա մեծ օգուտ կբերի մեր սիրելի մարզաձեւին: Ես արդեն բանակցել եմ նրա ներկայացուցիչների հետ, եւ նրանք պատրաստ են կոնտակտի գնալ: Կասպարովի հետ մանրակրկիտ քննարկում ես նախատեսում եմ ավելի ուշ»,- ասել է Իլյումժինովը: