«Գազպրոմը» բարձր է գնահատում «Թուրքական հոսքի» պատրաստ լինելը նախագծային ֆինանսավորման ներգրավման համար, հայտնել է գազային հոլդինգի ֆինանսատնտեսական դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Իգոր Շատալովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

«Նախագծային ֆինանսավորման համար պատրաստության աստիճանը շատ բարձր է», - այսօր ասել է նա մամուլի ասուլիսին:

Շատալովն ընդգծել է, որ «Թուրքական հոսքի» նախագիծն ի սկզբանե բավականին խորությամբ եւ լրջորեն մշակվել էր: 

«Շինարարության հնարավորություն կա, որովհետեւ այն փաստացիորեն կրկնում է մշակված նախագծի երթուղին նախկին բոլոր որոնումներով, հաշվարկներով եւ այլն», - նշել է թոփ մենեջերը:

Ռուսական կառավարությունը 2015-ի դեկտեմբերի 1-ին դադարեցրել է խառը առեւտրատնտեսական հարցերով ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը ռուսական կողմից գլխավորում է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Հանձնաժողովը պետք է քննարկեր  «Թուրքական հոսք» նախագծի նախագիծը, սակայն դեկտեմբերի 3-ին Նովակը հայտնեց նախագծի դադարեցման մասին:   

«Թուրքական հոսքը» նախատեսված է Թուրքիայի եւ Հարավային եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի շուկաներ լրացուցիչ մատակարարումների ապահովման համար: Գազատարի շինարարության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  2014-ի դեկտեմբերին: Ի սկզբանե նախատեսված էր, որ գազատարի չորս գծի հզորությունը տարեկան 63 մլրդ խմ կկազմի, որոնցից 16 մլրդ խմ-ն կմատակարարվի Թուրքիային, իսկ 47 մլրդը` թուրք-հունական սահմանին գտնվող պահեստարանին: