Ռուսաստանի պետդուման հոկտեմբերի 6-ին քննարկելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «բատկայի» ռուսական ղեկավարության հասցեին «ագրեսիվ հռետորաբանության» մասին հայտարարության նախագիծը:

Հայտարարությանը կտրականապես դեմ է կոմկուսը:

Մի քանի օր առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանի նախագահի շրջապատին` իր դեմ տեղեկատվական արշավ սկսելու մեջ:

Ի պատասխան Դմիտրի Մեդվեդեւն իր միկրոբլոգում հայտարարել է, թե Բելառուսի ղեկավարությունն ու անձամբ նախագահ Լուկաշենկոն փորձում են պառակտել երկու երկրների ժողովուրդներին: