ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կապված տեսանյութն անհետացել է Youtube կայքից: Բանն այն է, որ Օբամայի ելույթի ժամանալ ամբիոնից պոկվել եւ ընկել է Նախագահական զինանշանը՝ պետության ղեկավարի պաշտոնական խորհրդանիշը:
Միացյալ Նահանգների նախագահը կարողացել է դուրս գալ տհաճ իրավիճակից: Իրեն չկորցնելով ԱՄՆ նախագահն ասել է. «Սարսափելի բան չկա: Դուք առանց այդ էլ գիտեք, թե ես ով եմ»:
Միեւնույն ժամանակ զավեշտալի դեպքի տեսագրությունն անսպասելիորեն անհետացել է YouTube-ից: Նրանք, ովքեր ցանկանում են դիտել հոլովակը, համակարգչի էկրանին տեսնում են այս մակագրությունը. «Այս տեսագրությունը պարունակում է նյութեր CNN (Europe)-ի գործընկերոջից, որն արգելափակել է ցուցադրությունը հեղինակային իրավունքների պահպանման համար»:
Միեւնույն ժամանակ, NEWS.am-ի ընթերցողները կարող են դիտել հոլովակը՝ անցնելով այս հղումով:




























