Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցի փախստականին, ով, պաշտոնական տվյալներով, հուլիսի 6-ին զանգվածային անկարգություններ էր սադրել տեղական բնակչության եւ ժամանածների միջեւ: Ծեծկռտուքի արդյունքում մի քանի մարդ ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել, ձերբակալվել էին Աղդամի չորս նախկին եւ Թերթերի հինգ բնակիչներ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, նոր ձերբակալվածը Աղդամի շրջանի Շոտլանդի գյուղի նախկին բնակիչ Ադալեթ Աթաեւն է: Իրավապահները նրան ձերբակալել են Թերթերի շրջանի Գարագաջի գյուղում, որտեղ ապրում են փախստականները:

Գյուղի բնակիչները փորձել են փակել ճանապարհը: Դեպքի վայրում մեծ քանակությամբ ոստիկաններ են հավաքվել: Ոժի կիրառմամբ նրանք կանխել են ճանապարհը փակելու՝ փախստականների փորձերը: