Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Ճապոնիա, որտեղ ազգային թիմի կազմում ընկերական հանդիպում կանցկացնի ճապոնացիների հետ: Հանդիպումը տեղի կունենա այս ուրբաթ: Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ` Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորվել է արգենտինացի գործընկերներին 200 հազար դոլար վճարել, եթե հանդիպմանը մասնակցի Լիոնել Մեսին: