Հայաստանում դեռահասների եւ երիտասարդների շարքում իրականացվող բռնություններից ու հանցագործություններից մահվան դեպքերը կազմում են 0,5 տոկոս: Այս տվյալը Առողջապահության համաշխարհայի կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի «Դեռահասների եւ Երիտասարդության շրջանում զենքի հետ կապված բռնության եւ հանցավորության նախազգուշացման մասին» զեկույցից է: 53 երկրների շարքում Հայաստանն այս ցուցանիշով գրավում է ամենավերջին տեղը: Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանն ասաց, որ այս ցուցանիշին առաջին հերթին նպաստում է այն, որ Հայաստանը միատարր պետություն է, կանանց, երիտասարդների հանցագործությունները շատ քիչ թիվ են կազմում եւ որ կրթությունը մեզ մոտ դեռեւս բարձր հեղիանակություն է վայելում:
«Հայաստանում մեծ տոկոս է կազմում նաեւ միջազգային հասարակական կազմակերությունների, այդ ուղղությամբ անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումները, որոնց կենտրոնում երիտասարդներն են եւ դեռահասները»,-նշեց Ավանեսյանը` հավելելով, որ թիրախային խմբի նկատմամբ վերահսկողությունը շատ ուժեղ է եւ տալիս է դրական արդյունքներ: Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում հաջողվեց նաեւ քչացնել հեռուստատեսային այն հաղորդումների ու ֆիլմերի քանակը, որոնք քարոզում են բռնություն եւ կրիմինալ:
Իսկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչ Արմեն Պապյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում դեռահասների եւ երիտասարդների շրջանում իրականացվող սպանություններն ու հանցագործությունները եւ դրա արդյունք հանդիսացող մահացությունների թիվը կրճատելու ուղղությամբ պետությունն իրականացում են մի շարք միջոցառումներ, ինչպես սպորտային, այնպես էլ հանդուրժողականություն սերմանող:



























