Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 13-14-ին աշխատանքային այցով կայցելի Մոսկվա: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչեւը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վեհաժողովի ղեկավարը կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու կրթության խորհրդաժողովին, որը կազմակերպելու է Դաշնության Խորհրդում:

Կոսաչեւի խոսքով, Մեվլութ Չավուշօղլուն խնդրել է հանդիպումներ կազմակերպել Ռուսաստանի չորս կրոնական համայնքների ղեկավարների հետ, նաեւ մտադիր է ելույթ ունենալ ՄԳԻՄՕ-ի ուսանողների առջեւ: