Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին, ով քաղաքական ապաստան է հայցել Ֆրանսիայից, պաշտոնապես լքել է երկու տարի առաջ իր իսկ կողմից ստեղծված «Շարժում միասնական Վրաստանի համար»-ի շարքերը։ Կուսակցության շարքերից դուրս գալու մասին հայտարարությամբ նախկին նախարարը դիմել է Շարժման գլխավոր կոմիտեին։

Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:

Համաձայն վրացական «Կավկազ պրես» լրատվական գործակալության՝ Օքրուաշվիլիի հեռանալու պատճառը նոր քաղաքական միավոր ստեղծելն է։ Օրերս նախկին նախարարը Բելգիայում քաղաքական նոր ուժի ստեղծման վերաբերյալ առաջին խորհրդակցություններն է անցկացրել «Պաշտպանիր Վրաստանը» շարժման առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեի, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կոկոյ Գունցաձեի  հետ: