Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Վլադիմիր Տիտովը հոկտեմբերի 5-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի եւ նախարարի տեղակալներ Ֆ. Ջեյլանի եւ Խ. Չեվիկի հետ։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների ԱԳ նախարարների ղեկավարությամբ ռազմավարական պլանավորման համատեղ խմբի մեխանիզմի գործարկմանը։ Քննարկվել են ռուս-թուրքական հարաբերույթյունների զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր։

Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, Բալկաններում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ կիպրական հարցի կարգավորման եւ իրանական միջուկային ծրագրի շուրջ։