Հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի բոլոր հանդիպումներում հայկական կողմը բարձրացրել է Բելառուսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Մեկնաբանելով Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյի խոսքերը, ըստ որոնց Մինսկը կքննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հարցը, եթե համապատասխան դիմում լինի Հայաստանից, Կարապետյանն ասաց, որ բելառուսական կողմը տարբեր պատճառներով հետաձգում է այդ հարցի քննարկումը: «Այս տարի Բելառուսի խորհրդարանում այդ հարցի քննարկումը հետաձգվել է այդ երկրում նախագահական ընտրությունների պատճառով: Սակայն դա չի նշանակում, որ մենք դադարել են համապատասխան դիմումներ հղել, անկախ Բելառուսում ընտրությունների արդյունքներից»,- ասել է դաշնակցական պատգամավորը:
Հ. Կարապետյանի կարծիքով, ցեղասպանության հարցում առաջընթաց արձանագրելու հարցում շատ բան պետք է անի Բելառուսում Հայաստանի դեսպանը, ինչպես նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն: «Անթույլատրելի է, որպեսզի ՀԱՊԿ-ում մեր գործընկեր երկիր Բելառուսը չքննարկի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը»,- ընդգծել է նա:


























