ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին կսկսի Վրաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ նախնական զեկույցի քննարկում:

Զեկույցը պատրաստել են Վրաստանի հարցով զեկուցողներ Կաստրիոտ Իսլամը եւ Մայք Յենսենը` ապրիլին եւ հունիսին իրենց Վրաստան կատարած այցելության արդյունքների հիման վրա:

Զեկույցում նրանք մանրամասն վերլուծել են բոլոր այն բարեփոխումները, որոնք ուղղված են Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը: Դրանց շարքում են ոստիկանական, դատական համակարգերում եւ Սահմանադրության բարեփոխումները: Փաստաթղթում նաեւ դրական է գնահատվել երկխոսությունը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: