Հայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Շահան Արծրունին, ով ծնվել է Ստամբուլում, հոկտեմբերի 7-ին Նյու Յորքի Քարնեգի Հոլի բեմում կներկայացնի հայ եւ թուրք կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ, հայտնում է թուրքական Todayszaman-ը:

Արծրունուն կնվագակցեն ջութակահար Չիհաթ Աշքըն եւ բարիտոն Գեւորգ Տավիտյանը: Համերգը կազմակերպել է Նյու Յորքում Թուրքիայի Գլխավոր հյուպատոսությունը: