Թերթի տեղեկություններով՝ թվայնացման փուլը հնարավորինս անցավ դարձնելու համար որոշվել է «Արարատ» եւ «Շողակաթ» հեռուստաընկերությունները միավորել։ Մտահղացմանը դեմ չեն ոչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ «Շողակաթն» է տնօրինում, ոչ պետական այն օղակները, որոնք տնօրինում են «Արարատը»: Երեկ «Արարատ» մշակութային ալիքի տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանը թերթին ասել է, որ վերջին օրերին հիվանդ է եղել եւ տեղյակ չէ նման որոշման մասին։ Իսկ միավորումը չի բացառվում, քանի որ 2 հեռուստաընկերություններն էլ հոգեւոր, մշակութային ուղղվածություն ունեն եւ կարող են համատեղել իրենց աշխատանքը։
«Փաստ է, որ Տեր-Գուլանյանը չէ այս հարցը որոշողը, եւ նրա պատասխանից հասկանալի է, որ անգամ հնարավոր է այդ որոշման մասին իմանա ամենավերջինը: Ի դեպ, հունվարին կապուղուց զրկվողների շարքում առավել հաճախ են հնչում «Երեւան» եւ «Ար» հեռուստաընկերությունների անունները»,-նկատում է «Հրապարակ»-ը։





























