Քենիայում մահացել է  մի մարդ, ով ուներ 100 կին: «Վտանգավոր» մականվամբ Անսենտուս Ակուկուն 90 տարեկան է եղել:

«Վտանգավոր» մականունը նա ստացել է իր մրցակից-տղամարդկանց կողմից, քանի որ կանանց համար պայքարում նա ոչ մի հնարավորություն չէր թողնում նրանց: Առաջին անգամ Ակուկուն ընտանիք է կազմել  1939 թվականին` 19 տարեկան հասակում: Հետագայում նա տարին մի քանի անգամ ամուսնացել է: Վերջին անգամ նա ամուսնացել  է 1992 թվականին 35-ամյա Ժոզեֆինայի հետ, ով դարձել է նրա հարեմի 100-րդ կինը:

Իսկ ինչ վերաբերում է իր երեխաներին, ապա նրանց իրական թիվը նույնիսկ չգիտի ինքը`Ակուկուն: MIGnews.com-ի հաղորդմամբ, 1970-ականներին նա սեփական միջոցներով երկու միջնակարգ դպրոց է կառուցել, որտեղ սովորել են բացառապես իր երեխաները: