Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հրաժարվել է ընդունել Ադրբեջանի կառավարության բողոքը իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի գործով որոշումը բողոքարկելու մասին, հայտնում է Turan–ը։
Այսպիսով՝ Ջաֆարովի գործով ՄԻԵԴ որոշումը ուժի մեջ է մտել։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ՄԻԵԴԸ–ն ընդունել էր Ջաֆարովի իրավունքների ոտնահարումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5.1. 5.3 եւ 5.4 կետերով։
Մասնավորապես Ստրասբուրգի դատարանը Ջաֆարովի կալանքը, դատական գործընթացը, նախադատական ազատումն ու դատարանի օրինականությունը անիրավաչափ է ճանաչել։ ՄԻԵԴ–ը վճռել է չեղարկել Ադրբեջանի դատարանների որոշումը եւ վերանայել Ջաֆարովի գործը։
Ռասուլ Ջաֆարովը ձերբակալվել էր 2014-ի օգոստոսին։ Նրան 6.5 տարվա ազատազրկման էին դատապարտել՝ մեղավոր ճանաչելով հարկերից խուսափելու մեջ։





























