Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յլդըրըմը «Տնտեսական լրագրողների միության» կազմակերպած համաժողովի ժամանակ անդրարձել է Facebook-ի խնդրին` ակնարկելով Թուրքիայում այն արգելելու հավանականության մասին:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` թուրք նախարարը նշել է, թե Facbook-ի դեմ 30 փակման որոշում կա, սակայն սոցիալական կայքն այդ խնդրի լուծման վերաբերյալ որեւէ նախաձեռնություն չի ցուցաբերել: «Նրանք այլ երկրներում իրականացրած պարտավորությունները Թուրքիայում չեն իրականացնում: Այստեղ իրավական երկիր է: Այն ինչ Facebook-ն անում է Իսրայելում, Գերմանիայում կամ Բրազիլիայում, պարտավոր է անել նաեւ Թուրքիայում»,-նշել է նախարարը` հիշեցնելով, թե դատարանի որոշումները հնարավոր չէ չկիրառել:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը մշտապես Twitter-ի միջոցով շփվում է քաղաքացիների հետ, որի ընթացքում բազմիցս քննադատել է Թուրքիայում ինտերնետ կայքերի արգելման որոշումները, այդ թվում` YouTube-ի արգելքի որոշումը: