Ռուսաստանում մի ադրբեջանցի ցանկացել է պայթեցնել սեփական դստերը:  Միջադեպը տեղի է ունեցել Ուսոլյե-Սիմբիրսկ քաղաքում:

47-ամյա տղամարդը հեռախոսով սպառնացել է քաղաքի կենտրոնական հրապարակում պայթեցնել իր «Տոյոտա Ալիոն» մակնիշի մեքենան, որում գտնվել է նրա 4-ամյա դուստրը:

Դեպքի վայր են բերվել վարորդի հարազատները, սակայն նրանք չեն կարողացել հանգստացել ադրբեջանցուն: Վերջինս մեքենայով փորձել է ճեղքել ոստիկանական շրջափակումը, սակայն ապարդյուն: Ոստիկանները ձերբակալել են հանցագործին: Պարզվել է, որ նա մտադիր էր պայթեցնել մեքենան` բենզինի տարայի միջոցով:

Ադրբեջանցու դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության ակնհայտ սուտ սպառնալիքի մեղադրանքով:

Ընթանում է հետաքննություն: