Թուրքիայի հարավ–արեւելքում՝ զինվորական դիրքերի մոտ, ականապատ մեքենայի պայթյունից եւ հրաձգությունից 11 թուրք զինվորական է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով անվտանգության ուժերում իր աղբյուրները։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ պայթյունն ու հարձակումը կազմակերպել են քուրդ ապստամբները։ Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանակից Մարդինի գավառում։