«Ես շատ բացական եմ վերաբերում հայկական բանակում տիրող իրավիճակին»,- լրագրողների հետ զրուցի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով, պետք է ստեղծվի բանակում տիրող իրավիճակը վերահսկող հատուկ հանձնաժողով, քանի որ բանակն այսօր պետության հիմնական հենարանն է։ «Բանակում պետք է կարգուկանոն եւ օրենք լինի, որպեսզի մենք վստահ լինենք այնտեղ ծառայող մեր երեխաների համար, այնպես որ, մեղավորները պետք է պատժվեն»,- ասել է Ծառուկյանը։
Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել էր, որ վիճակը բանակում վատ չէ, քան նախորդ տարիներին, քանի որ միջադեպեր Զինված ուժերում միշտ էլ եղել են։ Օհանյանի կարծիքով, պարզապես լրատվամիջոցներում Պաշտպանության նախարարության դեմ արշավ է սկսվել։


























