«Բարգավաճ Հայաստան» կուսակացությունը մի քանի թեկնածուների ուներ Ազգային ժողովի փոխոսնակի պաշտոնում` Նարիրա Զոհրաբյան, Արամ Սաֆարյան եւ Վարդան Բոստանջյան, սակայն նրանք ինքնաբացարկ են հայտնել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով, Բալասանյանն իրեն արժանապատվորեն է դրսեւորել «Օրինաց երկիր» կուսակցության ընդդիմադիր դաշտ անցնելու ժամանակ: «Բալասանյանն ասել է, որ իր ճակատին գրած է «Օրինաց երկիր» եւ այդ կուսակցությունից դուրս է եկել միայն սկզբունքային պատճառներով»,-հավաստիացրել է Ծառուկյանը:

«Ինչ վերաբերում է Արեւիկ Պետրոսյանին, ապա նա շատ է աշխատել օրենսդիր դաշտում, իսկ ահա կուսակցական գործունեության մեջ,  ոչ ոք նույնիսկ չի իմացել, որ նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Նա կուսակցական աշխատանքներում ակտիվություն չի ցուցաբերել, սակայն դա չի նշանակում, որ մենք նրան կհեռացնեք կուսակացությունից: Ինչ վերաբերում է նրա հայտարարությանն այն մասին, որ Խորհրդարանի ամբիոնը նրա համար չէ, որ քաղաքական հայտարարություններով հանդես գան, ապա պետք  է բավականին խելք ունենաք եւ այդ հարցն ինձ չտաք: Ես ձեզ հարցնում  եմ, իսկ ինչի՞ համար է ԱԺ ամբիոնը, եթե ոչ քաղաքական հայտարարությունների համար»,- վրդովված նշել է Ծառուկյանը:

«Ընդհանրապես, եթե բոլոր կուսակցություններն այդպես խիստ լինեին իրենց անդամների նկատմամբ, շատ լավ կլիներ, քանի որ պատգամավորը չպետք է աշխատի միայն իր բարիքի համար: Թե չէ ստացվում է, որ իրեն լավ է, սակայն մնացած 3 միլիոնը տանջվում է»,-ընդգծել է Ծառուկյանը: