Ճապոնիայում հուլիսի 10-ին խորհրդարանի Վերին պալատի ընտրություններ են անցկացվում: Տեղական ժամանակով առավոտյան 7:00-ին բացվել են 32 ընտրատարածքների բոլոր տեղամասերը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Վերին պալատի ընտրություններն անցկացվում են երեք տարին մեկ անգամ: NHK հեռուստաալիքի տվյալներով, 121 պատգամավորական մանդատի համար պայքարելու է 389 թեկնածու:
Ավելի վաղ անցկացված հարցման արդյունքների համաձայն, նախկինի պես հաղթանակի ամենամեծ հնարավորություններն ունի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ:




























