Ավստրալիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Բիլ Շորթենն ընդունել է հուլիսի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում պարտությունը: Այս մասին գրում է The Sydney Morning Herald-ը:

Շորթենը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լիբերալ-ազգային կոալիցիան ղեկավարող վարչապետ Մալքոլմ Թյորնբուլին: Նախնական գնահատականներով, իշխող կոալիցիան մեծամասնություն կկազմի Ներկայացուցիչների պալատում:

Ըստ Gazeta-ի, կոալիցիան ստանում է 74 մանդատ, լեյբորիստները՝ 66: Խորհրդարան են անցել նաեւ 5 անկախ թեկնածուներ: Նախկինում իշխող կոալիցիան 90 տեղ, իսկ ընդդիմադիր կուսակցությունը՝ 55 տեղ ունեին: