Աբխազիայում նախագահի արտահերթ ընտրությունների հարցով հանրաքվեին քաղաքացիների մասնակցությունը 12:00-ի դրությամբ կազմել է 0.54%: Այս մասին հայտնել է երկրի ԿԸՀ ղեկավար Բատալ Տաբագուան:

«Ընտրատարածքային հանձնաժողովների ցուցակների համաձայն՝ երկրում ընտրողների ընդհանուր թիվը 133.204 է: Քվեարկությանը մասնակցել է 725 մարդ կամ 0.54%»,- ասել է նա լրագրողներին: