Ճապոնիայում ավարտված խորհրդարանի Վերին պալատի ընտրություններում հաղթում է վարչապետ Սինձո Աբեի գլխավորած իշխող կոալիցիան: Նման տվյալներ է փոխանցում NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով exit polls-ի արդյունքները:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, քվեարկությունը մեկնարկել է առավոտյան 07:00-ին, 32 ընտրատարածքների բոլոր 48 հազար տեղամասերում: Քվեարկության ավարտից երկու ժամ առաջ ընտրողների մասնակցությունը կազմել է 32.49%: Առավել ակտիվ են եղել Նիիգատա, Յամահատա եւ Միե մարզերը:

Այսօրվա ընտրություններում պատգամավորական 121 մանդատի համար 389 թեկնածու էր պայքարում: