Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, որ մտադիր է շարունակել ընդդիմության հետ երկխոսությունը:

«Հանրաքվեն չկայացավ եւ, մեր օրենսդրության համաձայն, այս հարցին երկու տարվա ընթացքում հնարավոր չէ վերադառնալ: Կշարունակենք հետագա երկխոսությունն ընդդիմության հետ»,- ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով նախագահի արտահերթ ընտրությունների հարցով անցկացված հանրաքվեի արդյունքները՝ ասել է Հաջիմբան:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ տեղական ժամանակով 18:00-ի դրությամբ հանրաքվեին ընտրողների մասնակցությունը կազմել է 0.99%: