Հարավային Կորեայում տեղակայված ամերիկան THAAD հակահրթիռային համակարգն ուղղված չէ երրորդ երկրների դեմ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Յուն Բյոն Սեն՝ ի պատախան Ռուսասատանի եւ Չինաստանի կառավարությունների բողոքի:
«ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ռենհապ» գործակալությանը, հաղորդել է, որ Յուն Բյոն Սեն հայտարարել է, որ անցած շաբաթ հրթիռների որսման արտամթնոլորտային համակարգի տեղակայման ծրագրերն ուղղված չեն Ռուսաստանի, Չինաստանի եւ երրորդ երկրների դեմ:
Ելույթ ունենալով արտաքին քաղաքականության եւ ազգային վերամիավորման խորհրդարանական հանձնաժողովում Յուն Բյոն Սեն պարզաբանել է, որ Հարավային Կորեայի կառավարությունը առաջին հնարավորության դեպքում դա բացատրել է հարեւան երկրներին:
«Ինչ վերաբերում է Չինաստանին եւ Ռուսաստանին, ապա փետրվարին հայտարարելով THAAD համակարգի տեղակայման հնարավորության մասին՝ մենք ընդգծել ենք, որ հենվում ենք հյուսիսկորեական միջուկային սպառազինության եւ բալիստիկ հրթիռների օրավուր աճող սպառնալիքից մեր ինքնապաշտպանության իրավունքի վրա»,- ասել է Յուն Սեն:




























