Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ անվիզայի ռեժիմի մասին որոշումը կընդունվի հոկտեմբերին։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Բացի այդ, Հանը վստահություն է հայտնել, որ մինչեւ հոկտեմբեր Եվրամիության կողմից վիզայի ռեժիմի ազատականացման մասին որոշում կընդունվի։