Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն աման լվացող է փնտրում, հայտնում է The Mirror-ը` վկայակոչելով Բուքինգեմյան պալատին
Պոտենցիալ աշխատակցին առաջարկում են 16,8 հազար ֆունտ վճարել հնգօրյա աշխատանքային շաբաթի համար: Նախատեսված է նաեւ 33 հանգստյան օր եւ կենսաթոշակային ապահովության ծրագիր:
Հաջողակ թեկնածուն ստիպված կլինի սպասք լվանալ ոչ միայն բուքինգեմյան պալատում, այլեւ թագավորական այլ նստավայրերում, այդ թվում` Վինձորյան ամրոցում:
Հայտարարության համաձայն, տվյալ աշխատանքը «անթերի ծառայության մատուցումից բխող հաճույքի զգացում կպարգեւի»: Փորձ չի պահանջվում. նոր աշխատակցին կսովորեցնեն դա, հայտնում է Gazeta-ն:




























