Երեւանում այսօր՝ հուլիսի 11-ին, Գայի պողոտայում 32-ամյա վարորդը Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված Maz մակնիշի 917 SL 62 համարանիշի վերամբարձ կռունկին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 32-ամյա Արման Պողոսյանը վարորդը տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը հետազոտվում է, գիտակցություն ունի: