Էսեքսի բնակչուհին՝ 42-ամյա Ջեմմա Ռայթը, մանուկ տարիքից վախեցել է սարդերից, մասնավորապես՝ մորմերից: Մի քանի տարի առաջ նա որոշել է հաղթահարել վախը եւ սկսել սարդերի լուսանկարներ դիտել:

Ըստ Mirror-ի, որոշ ժամանակ անց Ջեմման որոշել է, որ վախը հաղթահարելու լավագույն միջոցը տանը սարդ պահելն է: 2013 թվականին կինն առաջին սարդն է գնել:

Ներկայում Ջեմման ու ամուսինն ապրում են 52 մորմերի ընկերակցությամբ: Կինը կարծում է, որ սարդերը բավական հետաքրքիր ընտանի կենդանիներ են եւ կարելի է երկար հետեւել նրանց: