Ամերիկյան Boeing կորպորացիան առաջիկա 20 տարիներին նոր ինքնաթիռների շուկայի վերաբերյալ սեփական կանխատեսումն է ներկայացրել: Ընկերության գնահատականներով, նոր ինքնաթիռների պահանջարկը 4,1 տոկոսով կաճի անցյալ տարի ընկերության համանման կանխատեսման համեմատ: Boeing-ը կանխատեսում է, որ առաջիկա 20 տարում նոր ինքնաթիռների պահանջարկը 39 620 մեքենա կկազմի: Նոր ինքնաթիռների ընդհանուր ծավալը ընկերությունը 5,9 տրլն դոլար է գնահատում, հայտնում է Gazeta-ն:
«Չնայած վերջին իրադարձություններին, որոնք ազդել են ֆինանսական շուկաների վրա, ավիացիոն սեկտորում առաջվա նման երկարաժամկետ աճ կդիտարկվի քաղաքացիական ինքնաթիռների պարկի կրկնակի ավելացման հաշվին: Մենք ակնկալում ենք, որ առաջիկա երկու տասնամյակի ընթացքում ուղեւորների հոսքի աենամյա աճը 4,8 տոկոս կկազմի», — ընկերության կանխատեսումն է մեկնաբանում Boeing Commercial Airplanes-ի մարկետինգի ստորաբաժանման գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը:
Ընկերությունը պահանջարկի առավելագույն աճ է կանխատեսում նեղ ֆյուզելաժային ինքնաթիռների սեգմենտում ցածրարժեք թռիչքներ իրականացնող ընկերությունների եւ եւ դինամիկ կերպով զարգացող շուկայի շնորհիվ: Կանխատեսման համաձայն, այդ սեգմենտում 28 140 նոր ինքնաթիռ կպահանջվի, ինչը 5 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա կանխատեսման համանման ցուցանիշը: Թինսետը նշում է, որ Boeing-ն արդեն ակտիվորեն աշխատում է ամենահեռանկարային շուկայում:
«Անկասկած նոր Boeing MAX 8-ը եւ MAX 200-ը նեղֆյուզելաժային շուկայի առանցքն են կազմում, ինչպես եւ դրանց նախորդը` 737-800-ը: Այժմ արդեն այդ չափի ինքնաթիռները նեղֆյուզելաժային մոդելների պատվերների ընթացիկ գլոբալ պորտֆելի 76 տոկոսն են կազմում, եւ այդ սեգմենտում մեր արտադրանքը ակնհայտ առավելություն ունի», — համոզված է Թինսեթը:
Ընկերությունը կանխատեսում է, որ 2021-ից 2028 թվականներին ինքնաթիռների փոխարինման պահանջարկի պոտենցիալ ցատկի պայմաններում լայնաֆյուզելաժային սեգմենտում 9 100 ինքնաթիռ կպահանջվի: Boeing-ը նախատեսել հետագա անցում շատ մեծերից փոքր եւ միջին լայնաֆյուզելաժային ինքնաթիռների, ինչպիսիք են 787-ը, 777-ը եւ 777X-ը: Կանխատեսվում է, որ բեռափոխադրումների շուկայի ծավալը ամեն տարի կաճի 4,2 տոկոսով եւ որ 930 նոր եւ 1 440 վերափոխված բեռնատար ինքնաթիռ կպահանջվի:
Տարածաշրջանների մեջ պահանջարկի առաջատարը կդառնա Ասիան` 15130 ինքնաթիռ, երկրորդ տեղում` Հյուսիսային Ամերիկան` 8330 մեքենա, երրորդը բաժին է հասել Եվրոպային` 7570 ինքնաթիռ: Ինքնաթիռների պահանջարկի վարկանիշը եզրափակում է Աֆրիկան, որտեղ նոր ինքնաթիռների պահանջարկն ընդամենը 1150 է կազմում, քիչ ավելի, քան ԱՊՀ-ի երկրներինը` 1170 նոր ինքնաթիռ:




























