Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Աթոռի մամուլի կենտրոնի նոր ղեկավար է նշանակել Գրեգ Բյորքին, որը Fox News ամերիկյան հեռուստաընկերության նախկին թղթակիցն է։ Այս մասին հայտնում է The Guardian–ը։

Այդ պաշտոնում Բյորքը կփոխարինի Ֆրեդերիկո Լոմբարդիին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 10 տարի։

Բյորքի տեղակալը կդառնա իսպանուհի Պալոմա Գարսիա Օվախերոն։ Բյորքը Սուրբ Աթոռի կառույցներում աշխատում էր 2012-ից։