«Գահերի խաղ» սերիալի Քհալիսին որպես ներշնչանք է ծառայել ոսկերչական նոր ապրանքանիշի համար: Սերիալի  հագուստի դիզայներ Միշել Քլեպտոնը, ոսկերիչներ Յունուս Էսկոտը եւ Էլիա Հինգգինբոթթոմը միավորվել են  MEY Designs-ի ստեղծման համար, հայտնում է  «Կոմերսանտը»

Հավաքածուում ներկայացված են թեւնոցներ, մատանիներ եւ վզնոց, բայց կենտրոնական տարրը վիշապի տեսքով չոկերն է, որում Դեյեներիս Տարգարիենը հայտնվել է հինգերորդ եւ վեցերորդ սեզոններում: Դրա գինը 2730 դոլար է կազմում: Բոլոր զարդերը պատրաստվում են անհատական պատվերով: