Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության պաշտպանական նշանակության ապրանքների արտադրության բաժնի պետ Սալահադդին Ասքերովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, փոխանցում է ԱՊԱ–ն։

Նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Վելի Ֆատալիեւը, ով նախկինում պատասխանատու էր քաղաքացիական նշանակության ապրանքների արտադրության համար։