Իտալիայում կբացվի երկրում առաջին ռեստորանը նուդիստների համար, հայտնում է The Local–ը։ Միլանում գործող այդ հաստատությունը կոչվում է L'Italo Americano։ Այն հրավիրում է հուլիսի 15-ին մասնակցել նուդիստների համար նախատեսված ընթրիքին։ Պլանավորվում է նման ակցիաներ կազմակերպել ամեն ուրբաթ։
Ռեստորանից հայտնել են, որ այդ միջոցառումները ոչ մի կապ չունեն սեքսի կամ նմանատիպ երեւույթների հետ։ Ընթրիքի ժամանակ էլեկտրական լուսավորում չի լինելու, դրա փոխարեն կվառվեն մոմեր։ Բջջային հեռախոսներից օգտվելն արգելված է։ Սեքսով զբաղվողներին էլ կվռնդեն ռեստորանից։
«Մերկ ընթրիք ու պարեր» ներառող ընթրիքը կարժենա 50 եվրո Իտալիայի նուդիստների ասոցիացիայի անդամների համար եւ 100 եվրո մնացած այցելուների համար։
Այս պահին արդեն 40 մարդ սեղան է պատվիրել հաստատությունում։





























