Թուրքիան եւ Գերմանիան կշարունակեն բանակցությունները Բունդեսթագի պատգամավորների՝ Ինջիլիք բազա այցելության հարցով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։ Նրա խոսքով՝ հարցն ավելի շուտ տեխնիկական խնդիրների է հետ կապված, քան քաղաքական տարաձայնությունների։

Նա նշել է, որ կողմերի համար իրավական շրջանակներում որոշակի տարբերություն կա։ «Մեզ համար Ինջիրլիքը ռազմաբազա է։ Գերմանական կողմը դիտարկում է իր զինծառայողներին Ինջիրլիքում կամ որեւէ այլ տեղում տեղակայելու հարցը խորհրդարանի պատասխանատվության կոնտեքստում։ Այսինքն՝ Գերմանիայի  համար դա քաղաքական հարց է»,– ասել է փոխվարչապետը։

Նշենք, ու հունիսի վերջին թուրքական կողմը Գերմանիայի պատվիրակությանը թույլ չէր տվել մտնել ՆԱՏՕ–ի Ինջիրլիք բազա Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի պատճառով։

Բունդեսվերի առաքելությունը Ինջիրլիքի ավիաբազայում իրականացվում է 2015-ի դեկտեմբերից։ Այս պահին Թուրքիայում կա մոտ 200 գերմանացի զինվոր։