Բլոգեր Բենջամին Բեննեթը, որը հայտնի է դարձել 4 ժամ տեւողությամբ տեսահոլովակի շնորհիվ, որտեղ նա, անկյունում նստած, ժպտում է, YouTube–ի ալիքում տեղադրել է 221-րդ հոլովակը։ Ընդհանուր առմամբ, տղամարդը տեսախցիկների առաջ ժպտացել է 37 օր կամ 884 ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Բեննեթը սկսել է տեսահոլովակներ թողարկել 2014-ին։ Որոշ ժամանակ անց տղամարդը Kickstarter կայքի միջոցով փորձեց գումար հավաքել, որ թույլ կտար նրան թողնել աշխատանքը եւ իր ամբողջ ժամանակը նվիրել տեսախցիկների առաջ ժպտալուն։ Մեկ ժամվա ծախսերը բլոգերը գնահատում է 8 դոլար։ Սակայն հոբին աշխատանքի վերածելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն


























