Ֆրանսիան աջակցում է Հայաստան–Եվրամիության մերձեցման գործընթացին։ Այս մասին հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։
Անդրադառնալով Հայաստան–ԵՄ բանակցությունների մասին հարցին՝ ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է կոչվելու փաստաթուղթը։ Փաստաթղթի տեքստը դեռ բանակցությունների առարկա է մնում։ «Ընդամենը 10 օր առաջ կայացավ բանակցությունների 4-րդ փուլը։ Բանակցությունները բավական հաջող են ընթանում։ Երկու կողմն էլ վճռական են տրամադրված հավակնոտ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում։ Ֆրանսիան միշտ նպաստել է նման գործընթացին եւ ցանկացել է, որ փաստաթուղթը հավակնոտ եւ ծանրակշիռ լինի»,– ասել է դեսպանը։




























