Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են։ Այս մասին հուլիսի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։
Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում նաեւ բարձր մակարդակով բազմաթիվ այցելությունները։ Միաժամանակ, դեսպանի խոսքով, տնտեսական հարաբերությունները կարող էին ավելի ակտիվ լինել։ «Կարելի է շատ ավելին անել, քան հիմա»,– նշել է դեսպանը՝ հավելելով, որ դեսպանությունը բավական ակտիվ աշխատում է Հայաստանի եւ Ֆրանսիայի համապատասխան առեւտրա–տնտեսական պալատների հետ։ Դեսպանը նաեւ հայտնել է, որ դեկտեմբերի սկզբին պլանավորվում է հերթական համաժողովն անցկացնել։
Անդրադառնալով Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանը՝ դեսպանը նշեց ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրացման անհրաժեշտությունը եւ նշեց Ֆրանսիական համալսարանի դերը։




























