ԱՄՆ միջամտությունը կխանգարի Լեռնային Ղարաբաղում խաղաղապաներ տեղակայելու Ռուսաստանի պլաններին։ Այս մասին հուլիսի 12-ին՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում քննարկման ժամանակ, ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանի խոսքով՝ Ռուսաստանը պլանավորում է այսպես կոչված խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում նոր էսկալացիայից հետո։ «Միայն ԱՄՆ միջամտությունը կօգնի հավասարակշռություն ստեղծել եւ օգնել հայկական կողմերին օգտագործել ժամանակը։ Այն, որ Վրաստանը ՆԱՏՕ–ի անդամ չէ, լավ է Հայաստանի համար, քանի որ Հարավային Կովկասում լրացուցիչ լարվածություն չի տսեղծում»,– ասել է նա։




























