Դաունինգ սթրիթ 10–ի գլխավոր մուկ բռնող կատուն՝ Լարրին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հրաժարականից հետո չի լքի վարչապետի նստավայրը, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Լարրին, որին 2011-ին վերցրել էին կենդանիների ապաստարանից, կշարունակի ապրել նստավայրում նաեւ Թերեզա Մեյի կառավարության ժամանակ։ Ակնկալվում է, որ Մեյն իր պաշտոնը կստանձնի հուլիսի 13-ին։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Լարրի կատուն պետական ծառայող է եւ չի պատկանում Քեմերոնների ընտանիքին։