Իսրայելցի լրագրող Դավիդ Սուլեյմանը Թել Ավիվի օդանավակայանում ինքնաթիռ է բարձրացրել պայթուցիկ սարքի մուլյաժը` կրկնելով անցյալ տարվա հոկտեմբերին Սինայի թերակղզու վրա ռուսաստանյան Airbus A321-ը պայթեցրած ահաբեկիչների պլանը, հայտնում է Times պարբերականը:

Սուլեյմանը օտար փաստաթղթերով հավաքարարի պաշտոն է ստացել Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում եւ մուտք է ստացել ծառայողական տարածքներ եւ օդանավակայանի փակ գոտիներ: 

«Երկու օրում ես աշխատել եմ 12 ինքնաթիռում եւ կարող էի բոլոր 12 ինքնաթիռում անել, ինչ որ ուզեի», — հայտնել է լրագրողը` նշելով, որ փաստացիորեն նա տեղաշարժման ավելի մեծ ազատություն է ունեցել, կան նախատեսում են կանոնները: 

Մասնավորապես, նա կարող էր ազատորեն հայտնվել ցանկացած ինքնաթիռում, թռիչքուղում մոտենալ ինքնաթիռներին եւ նույնիսկ բեռնակիրներին օգնել տեղավորել ուղեբեռները:

Սուլեյմանը նկարահանել է, թե ինքն ինչպես է սոդայաջրով թիթեղե տարաներ անցկացնում եւ դրանք թողնում մի քանի ինքնաթիռում: