Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել Եկատերինա Արագոնացու՝ Հենրիխ VIII–ի առաջին կնոջ տունը, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։ Տան արժեքը չի հրապարակվում, սակայն հինգ տարի առաջ այն արժեր 1 մլն ֆունտ ստերլինգ։

Balfours ընկերությունից հայտնել են, որ Castle Lodge–ը Լադլոուի լավագույն կառույցներից մեկն է, որը թվագրվում է XIII դարով։ 1580 թվականին շենքը վերակառուցվել է։

Եկատերինա Արագոնացին Հենրիխ VIII–ի առաջին կինն է, Մարիա I–ի մայրը։ Արքան նրա հետ ամուսնությունը լուծարեց արական սեռի ժառանգորդ չունենալու պատճառով։ Դա դարձավ Անգլիայում զանգվածային փոփոխությունների պատճառներից մեկը։ Հետագայում Հենրիխ VIII–ն ամուսնացել է 5 անգամ՝ Աննա Բոլեյնի, Ջեյն Սեյմուրի, Աննա Կլեւսկայայի, Եկատերինա Հովարդի եւ Եկատերինա Փարրի հետ։