Ավստրիայի կառավարությունը որոշել է սեփականատերերից առգրավել Իննի Բրաունաուում գտնվող տունը, որում ծնվել է Ադոլֆ Հիտլերը   (1889-1945), հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նման որոշումն ընդունվել է հանրապետության կառավարության նիստին: 

Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան նշել է, որ հատուկ հանձնաժողովն այն եզրակացությանն է հանգել, որ օբյեկտը  «որպես հուշարձան արժեք չի ներկայացնում»: Նրա խոսքով, հետագայում կորոշվի, թե հետո ինչ են անելու շինությունը, որը տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհի նեոնացիստների համար ուխտագնացության վայր է հանդիսանում: 

Ներքին գործերի նախարարը հավելել է, որ ինքը կողմնակից է` քանելու տունը, որտեղ ծնվել է Երրորդ ռեյխի բռնապետը  (այդ ժամանակ այդ բնակավայրը Ռանսհոֆեն անունն էր կրում): Նախարարի խոսքով, այդ առաջարկը լայն աջակցության է արժանացել ավստրիական հասարակությունում: 

Մինչեւ 1965 թվականը XVII դարի այդ եռահարկ շինությունում գրադարան էր տեղակայված, հետագայում մի որոշ ժամանակ` բանկի բաժանմունք եւ դպրոց:   1977-ից եւ ընդհուպ մինչեւ 2011 թվականն այնտեղ էին գտնվում արհեստանոցներ եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց օթեւան: 

ՆԳՆ-ն սեփականատերերից տունն առգրավելու որոշում է կայացրել  2016-ի գարնանը, բայց դրա համար անհրաժեշտ է եղել հատուկ օրենք ընդունել: