Pokemon-ի մասին կատակի պատճառով ավստրալացին կորցրել է աշխատանքը: Ավստրալիայի քաղաքացուն հեռացրել են սինգապուրյան ընկերությունից այն բանից հետո, երբ նա սոցցանցում հանրահայտ Pokemon Go համակարգչային խաղի մասին կատակ է հրապարակել:
BBC-ի փոխանցմամբ՝ Սոննի Թրույենը Facebook-ի իր էջում գրել է, որ Սինգապուրը կյանքի համար անարժան վայր է, քանի որ երկրում այդ խաղը սմարթֆոնների համար հասանելի չէ: Նա նաեւ նշել է, որ Սինգապուրում բազմաթիվ հիմար մարդիկ կան եւ նրանց ինտելեկտուալ մակարդակը կնվազի, եթե հեռանան երկրից:
Թրույենի գործընկերները գործատուին հաղորդել են վիրավորական մեկնաբանությունների մասին, ինչից հետո նրան հեռացրել են աշխատանքից, իսկ ընկերությունը ներողություն է խնդրել իր աշխատակցի վիրավորական գրառումների համար:



























