Գիտնականները Կոլումբիայի անտառներում խոլորձի նոր տեսակ են հայտնաբերել, որի ծաղիկները, արտասովոր գունավորման եւ ձեւի պատճառով, սատանայի գլխի են նման: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով PhytoKeys-ը:

Լեհ գիտնականներ Մարթա Կոլանովսկին եւ Դարիուշ Շլյախետկոն նորահայտ խոլորձը ներառել են Կարմիր գրքում:

Կոլումբիայի հյուսիսային Պուտումայո եւ Նարինյո նահանգների սահմանին գիտնականները կարողացել են Telipogon տեսակի մի քանի ծաղիկ գտնել, որոնք մի մասը նրանց տարօրինակ են թվացել: Գիտնականներն այն Telipogon diabolicus են կոչել: